Նոյեմբերի 24-ին՝ ժամը 20։30-ի սահմաններում, Գուրգեն Մահարի փողոցում՝ թիվ 131 հասցեի դիմաց, բախվել են Երևանի բնակիչ 36-ամյա Խանաև Է.-ի վարած BMW մակնիշի ավտոմեքենան և օտարերկրացու վարած մոպեդը։
Բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և օտարերկրացի մոպեդավարի ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան և մոպեդը տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Նոյեմբերի 24-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 18:30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 11 կմ հատվածում բախվել են «Hyundai Elantra», «Subaru» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը Գավառի, մի մասը Սևանի բժշկական կենտրոններ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:



Բաց մի թողեք
Շղթայական ավտովթար Երևանում․ Արշակունյաց պողոտայում բախվել է 4 մեքենա․ Լուսանկար
Երևանի կենտրոնում բախվել են մեքենաներ. Աթոյան փողոցում բախվել են մեքենաներ. կա 1 զnհ, 1 վիրավnր. Լուսանկարներ
Պարեկներն ու ևս 2 երիտասարդ այրվող մեքենայից դուրս են բերել ՌԴ քաղաքացի վարորդին և նրա ընտանիքի 6 անդամին. Լուսանկար