25/11/2026

EU – Armenia

Փաստորեն ոչ միայն երեւանյան, այլ նաեւ եվրոպական կառավարման մասնագետ է այդ մարդը

Երեւանի Ավագանու կառավարող մեծամասնության անդամներից մեկն է ասում՝ ասում է խցանումները առաջնահերթ խնդիր չէին անցնող տարիներին, դրա համար չենք զբաղվել լուծումներով, ուրիշ հարցեր կային։

Ասում է, եվրոպական քաղաքներն էլ, որ լուծումներ տվել են, այն ժամանակ են տվել, երբ արդեն խնդիրը հրատապ է դարձել։ Փաստորեն ոչ միայն երեւանյան, այլ նաեւ եվրոպական կառավարման մասնագետ է մարդը։

Օրինակ, երբ տունը կառուցում ես ամռանը, տանիքը հո միանգամից չես դնում։ Չէ՞ որ ամռանը ձյունն ու անձրեւը հրատապ խնդիր չեն։ Հետեաբար տունը կառուցում ես, նորոգում ես, կահավորում ես, սկսում ես ապրել, հետո, երբ աշնան հետ ամպերը կուտակվում են, նոր այդ ժամանակ տանիքի հարցը դառնում է հրատապ եւ սկսում ես կառուցել տանիքը։

Դուք այդպես չեք անո՞ւմ։

Հակոբ Բադալյանի էջից