«Ադրբեջանի մաքսային պետական կոմիտեի հրապարակած տվյալներից տեղեկացավ, որ համաձայն՝ 2026 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 23 մլն 699 հազար 210 դոլարի ապրանք։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Այս թիվն ուշագրավ է հատկապես այն համատեքստում, երբ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման, տնտեսական կապերի վերականգնման և տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին հայտարարությունները դարձել են քաղաքական օրակարգի առանցքային թեմաներից մեկը։
Սակայն այստեղ առաջանում են մի շարք հարցեր, որոնց պատասխանները հանրության համար էական նշանակություն ունեն։
Ի՞նչ ապրանքներ են ներմուծվել Ադրբեջանից Հայաստան, ո՞վքեր են այդ ապրանքների հայաստանյան ներմուծողները, ի՞նչ ընկերությունների միջոցով է իրականացվել առևտուրը, և ի՞նչ ճանապարհով են ապրանքները հասել Հայաստան։
Այդ տվյալները չկան ոչ ադրբեջանական, ոչ հայկական հրապարակային տվյալներում։
Արդյոք խոսքը միայն սահմանափակ ապրանքախմբերի՞ մասին է։
Առանձին ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, թե ինչպիսին է առևտրային հաշվեկշիռը․ արդյոք Հայաստանը ևս ապրանքներ է արտահանել Ադրբեջան, և եթե այո, ապա ինչ ծավալներով»։


Բաց մի թողեք
Ո՞վ է պաշտոնազրկված «50» մականունով գեներալ Կարեն Գրիգորյանը, և ինչ ունեցվածք ունի․ Լուսանկար
Սահմանները ռուսներից ամբողջությամբ վերցնելու գործընթացը մտնում է նոր փուլ․ Փաշինյանը հավաքել է ուժայիններին
Բրյուսովում նոր ընդվզում է հասունանում․ դասախոսները վախենում են աշխատանքը կորցնելուց, ստորագրահավաքները շարունակվում են