Բացառիկ տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, իր նեղ շրջապատի և քաղաքապետարանի տարբեր պաշտոնյաների հետ քննարկումներից հետո, կադրային կտրուկ որոշումներ է կայացրել ու երեկ արդեն անցել դրանց կատարմանը։
«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ առաջիկայում պաշտոնից ազատվելու են նաև քաղաքապետարանի առանցքային և գլխավոր վարչությունների պետեր ու ոչ միայն։
Այդ որոշումներից մեկն արդեն իրագործվել է․ Ավինյանը պաշտոնից ազատել է 2 թաղապետի»։
Պաշտոններից ազատվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանը և Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Գասպարյանը:
Տարածված տեղեկությունը լրատվամիջոցներին հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսնակ Ջուլիետա Ազարյանը:



Բաց մի թողեք
Ինչ ուզենք՝ կուղարկենք, ում ուզենք՝ կլուծարենք. «սահմանադրական» մանիպուլյացիա Գալյանից
43 մլն դրամ, տարիների քննարկումներ. Սևանի ափի որ ռեստորանները կքանդվեն
ԲԱՑԱՌԻԿ․ Քննիչները խուզարկել են Նարեկ Նալբանդյանի՝ Հովիկ Աբրահամյանից գնած առանձնատունը. ինչ է հայտնաբերվել