Օգոստոսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 18։45-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին, Շահումյան գյուղի վարչական տարածքում՝ ժողովրդին հայտնի «Յուվայի» կամրջի վրա, բախվել են «Rox» մակնիշի և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կոտրել է կամրջի երկաթե ճաղավանդակը ու բարեբախտաբար 10 մետր բարձրությունից «Նիվա»-ն չի ընկել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների, ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավորի ինքնությունը։


Բաց մի թողեք
Նվազագույն կենսաթոշակը կբարձրանա՝ դառնալով 47 հազար դրամ. սոցփաթեթի ծրագիրը հունվարից կավարտվի. Թորոսյան
Թաղման նպաստները կստանան միայն անապահովության համակարգից օգտվող քաղաքացիները. Թորոսյան
Պետական քաղաքականության առանցքում ավագ սերնդի սոցիալական և առողջապահական հասանելիությունն է. Բաղդասարյան