Հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել ՀՀ ՊՆ զերամասերից մեկում:
Ըստ տեղեկության՝ ժամկետային ծառայողներից մեկը իրեն ամրակցված զենքից կրակել և սպանել է իր ծառայակցին:
Պատճառը եղել է վիճաբանությունը, որի ընթացքում սպանողի հասցեին հայհոյանք է հնչեցրել իր ծառայակից ընկերը, վերջինս էլ որոշել է կյանքից զրկել նրան դրա համար:
ՊՆ-ից ասացին, որ այս պահին մեկնաբանել չեն ցանկանում։ Ի՞նչն է դրդել զինվորներին նման քայլի գնալ, այս պահին դեռ հստակ չէ, բայց այն, որ բանակում զոհերի թիվը գնալով աճում է, իսկ ՊՆ-ն որևէ լուրջ քայլի չի դիմում, փաստ է։

Բաց մի թողեք
Փաշինյանը միլիոնները բաժանեց. Լուսանկար
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է. Լավ նորություն ԱՄՆ վիզա ստանալ ցանկացողների համար
Տարիներ շարունակ հերքում էին Տիգրանաշենի հանձնման մասին լուրերը