Ժավելի սպիրտից մինչև բակում աճած սունկ, կոնֆետանման դեղերից մինչև վիշնևսկու քսուկ… մեկ ակնթարթ և այս վտանգավոր նյութերը հայտնվում են երեխաների ձեռքում, բերանում, այնուհետև երեխաներն են հայտնվում թունաբանության բաժանմունքում։
Թիրախային խմբում են գտնվում մինչև 6 տարեկան երեխաները։
«Սիրելի՛ ծնողներ, մեր նպատակը կատարվածի մասին այս տեսանյութում պատմող մայրիկներին դատապարտելը չէ: Ամենևին: Նրանց հետ կատարվածի օրինակով ուզում ենք ևս մեկ անգամ համոզվեք, որ անցանկալին, երբեմն, ցավոք, նաև անդառնալին, կարող է տեղի ունենալ ընդամենը մեկ ակնթարթում և թվացյալ անվտանգ միջավայրում:
Շնորհակալ եմ այս մայրիկներին, որ կիսվեցին իրենց փորձով` իրենց օրինակով զգուշացնելով հնարավոր վտանգների ու ռիսկերի մասին»,- գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ հրապարակելով տեսանյութ։



Բաց մի թողեք
Շղթայական ավտովթար Երևանում․ Արշակունյաց պողոտայում բախվել է 4 մեքենա․ Լուսանկար
Երևանի կենտրոնում բախվել են մեքենաներ. Աթոյան փողոցում բախվել են մեքենաներ. կա 1 զnհ, 1 վիրավnր. Լուսանկարներ
Պարեկներն ու ևս 2 երիտասարդ այրվող մեքենայից դուրս են բերել ՌԴ քաղաքացի վարորդին և նրա ընտանիքի 6 անդամին. Լուսանկար