25/08/2026

EU – Armenia

Զելենսկին դեմ է ընտրություններին

Պատերազմի ժամանակ ընտրությունների անցկացումը կարող է քայքայել ուկրաինական պետականությունը։

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Մեզ արդեն դրդել են ընտրություններ անցկացնել պատերազմի ժամանակ՝ տարբեր կողմերից։ Մոտ մի տարի առաջ՝ նման ալիք եղավ։

Իմ դիրքորոշումը հստակ է՝ եթե գործընկերները առաջարկեն մեզ կոնկրետ պայմաններ, որոնց առկայության պայմաններում կարելի է անվտանգ, լեգիտիմ եւ դեմոկրատական ընտրություններ անցկացնել Ուկրաինայում՝ զինվորականների մասնակցությամբ, ներառյալ նաեւ՝ ճակատամերձ շրջաններում, արտասահմանում, ուր միլիոնավոր մեր քաղաքացիներն են հեռացել, փրկվելու պատերազմից։ Ու որ ամենակարեւորն է՝ անվտանգ, այսինքն՝ առանց հարվածների ու կրակոցների, ապա եկեք քննարկենք»,- ասել է նախագահ Զելենսկին։

Նա հավելել է, որ ոչ մեկն էլ կոնկրետ առաջարկ չի ներկայացրել, թե ինչպես կարելի է պատերազմական պայմաններում ընտրություններ անցկացնել։ Պատճառը, ըստ նրա՝ ՌԴ նախագահ Վ․ Պուտինի դիրքորոշումն է, ով չի ցանկանում որեւէ կերպ համաձայնվել հրադադարին։ Իսկ ահա՝ պատերազմական պայմաններում ընտրությունների անցկացումը մեծ ռիսկերի հետ է կապված, գտնվում է Ուկրաինայի նախագահը, քանի որ համարում է, որ այն կարող է դառնալ ցունամի, որը կմասնատի Ուկրաինան։ Դրա համար՝ նախ պետք է ավարտել պատերազմը, հետո արդեն անցնել ընտրություններին՝ շեշտել է Զելենսկին։