ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ԱԱԾ Ալֆա ջոկատի աշխատակիցների ուղեկցությամբ Շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց։
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանի գնահատմամբ՝ իշխանությունները տարբեր իրավական հիմքերով փորձում են մեկուսացնել այն մարդկանց, որոնք, իր համոզմամբ, կարող են դիմադրություն ցուցաբերել Ադրբեջանի հետ հարաբերություններում Հայաստանի համար անբարենպաստ զիջումների գործընթացում։
Լրագրողների հետ զրույցում Սաղաթելյանը տեղի ունեցող զարգացումները դիտարկեց այդ համատեքստում՝ նշելով, որ այսօր գործողություններ են իրականացվում Ռոբերտ Քոչարյանի տան հետ կապված, իսկ ապագայում նման իրավիճակում կարող են հայտնվել նաև այլ քաղաքացիների ընտանիքներ։
Պատգամավորը պնդեց, որ իշխանությունների քաղաքականության արդյունքում ճնշումների կարող են ենթարկվել ազգային օրակարգ ունեցող և իշխանության վարած քաղաքականությանը դեմ արտահայտվող քաղաքացիները։ Նրա խոսքով՝ տեղի ունեցողը պետք է դիտարկել ոչ թե որպես առանձին դեպք, այլ ավելի լայն գործընթացի մաս։
Սաղաթելյանը նաև ընդգծեց, որ Քոչարյանի նկատմամբ իրականացվող գործողությունները, իր համոզմամբ, մեկ օրվա որոշման արդյունք չեն։ Նա դրանք բնորոշեց որպես ավելի վաղ սկսված և շարունակական գործընթաց, որը, ըստ նրա, աստիճանաբար զարգանում է։
Հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացնում են, որ կալանքը որպես խափանման միջոց դատարան միջնորդություն ներկայացնելու նպատակով ձերբակալված Ռոբերտ Քոչարյայիի ինքնազգացողությունը վատացել է, ինչի պատճառով հրավիրվել է շտապբուժօգնություն (արձանագրվել է զարկերակային բարձր ճնշում) և հետագա հետազոտության նպատակով վերջինը տեղափոխվել է համապատասխան բժշկական հաստատություն:

Բաց մի թողեք
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները չեն ներկայացել ԱԺ նիստին
«Հայաստան» դաշինքը կմասնակցի՞ ԱԺ նիստին
Դաժան որոշում է այսօր կայացվելու Իրանի դեմ․ Հայաստանին վերաբերո՞ւմ է