Չինաստանի նախագահ Սի Ծինփինը չինարեն լեզվով նամակ է գրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ շնորհավորելով նրան Ուկրաինայի անկախության օրվա կապակցությամբ։
Զելենսկին նամակը հրապարակել է սոցիալական ցանցերում։
Սին «անկեղծ շնորհավորանքներ և լավագույն մաղթանքներ» է հղել՝ նշելով, որ «Չինաստանի և Ուկրաինայի միջև բարեկամությունը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների հիմնարար շահերին»։
Նամակը գրվել է չինարենով, չնայած մյուս առաջնորդները նրան շնորհավորել են անգլերենով։
Թե որն է սրա պատճառը՝ հայտնի չէ, բայց Չինաստանի պես հզոր ու քաղաքակրթական երկրի առաջնորդի համար դժվար թե այս մոտեցումը պատահական լինի։
Ի պատասխան՝ Զելենսկին հույս է հայտնել, որ «Չինաստանը կխաղա ուժեղ դիվանագիտական դեր Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի դադարեցման գործում»։

Բաց մի թողեք
Հրադադարի ռեժիմն էլի խախտվեց․ Իսրայելը նոր հարվածներ է հասցրել
Մահապատիժ են իրականացրել
Մարդկությունը կարող է անհետանալ. Մասկ