26/08/2026

EU – Armenia

Սիմոնյանը գոհ է Ադրբեջանի հետ համագործակցությունից

Հայաստանը հեռանկարային առևտրային կապեր է ձևավորում Ադրբեջանի հետ, հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքի եթերում։

Նրա խոսքով՝ Երևանը ձգտում է հաղթահարել երկրի ներկայիս տնտեսական իրավիճակը և զարգացնել համագործակցությունը հարևան պետությունների հետ։

«Մենք տնտեսական փակուղու մեջ ենք։ Փառք Աստծո, մենք արդեն շատ լավ առևտրային կապեր ենք ուրվագծում Ադրբեջանի հետ։ Մենք աշխատում ենք, և մեր հանդիպումները գնալով ավելի ինտենսիվ են դառնում», – ասել է Սիմոնյանը։

Նա ընդգծել է, որ Հայաստանը մտադիր է զարգացնել համագործակցությունն ու փոխգործակցությունը տարածաշրջանում։

«Մենք պարզապես աշխատելու և համագործակցելու ենք մեր տարածաշրջանում», – նշել է ՀՀ ԱԽ քարտուղարը։