26/08/2026

EU – Armenia

ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրություն կատարելու հանրաքվեի արդյունքը Ռուսաստանին կարող է վշտացնել

«Եթե մոտ ժամանակում անցկացվեր հանրաքվե Հայաստանի ԵՄ-ին կամ ԵԱՏՄ-ին անդամակցության հարցով, Ռուսաստանում շատ կվշտանային՝ Հայաստանի բնակչության արձագանքը տեսնելով»:

Այս մասին հայտարարել է «Դոժդ» հեռուստաալիքին հարցազրույցում ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը:

«Նույնիսկ այն մարդիկ, որոնք չեն ընտրել մեր կուսակցությանը, շատ վիրավորված են Ռուսաստանի դիրքորոշումից 2020 թվականի պատերազմի և դրան հաջորդած իրադարձությունների ժամանակ, տարբեր լրագրողների, հասարակական և պետական գործիչների հայտարարություններից, բելառուսական իշխանությունների հայտարարություններից»,- նշել է նա:

Միաժամանակ Սիմոնյանը պարզաբանել է, որ Հայաստանը կկատարի իր ընտրությունը, երբ դրա ժամանակը գա:

«Մենք մեր ընտրությունը կկատարենք, երբ այդ հարցը դառնա իրական։ Այժմ Եվրոպական Միությանը անդամակցելու ուղղությամբ որևէ կոնկրետ քայլ չկա։ Մենք չենք ուզում և չենք պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից»,- ընդգծել է Սիմոնյանը։

Նա հավաստիացրել է, որ երկաթուղիների կառավարումը երրորդ կողմին փոխանցելու վերաբերյալ Ռուսաստանին ուղղված դիմումը քաղաքական քայլ չէ։

«Մենք խնդրում ենք ռուսական կողմին, որ դրսևորի ճկունություն, և այդ երկաթուղիները գործեն։ Եթե չհաջողվի իրավիճակից ելք գտնել, ապա Հայաստանը կարող է դիմել դատարան, քանի որ երկաթուղու գործունեությունը ազգային անվտանգության հարց է»,- եզրափակել է Սիմոնյանը։