09/09/2026

EU – Armenia

«Սարքել են, որ Կարապետյանին պահեն կալանքի տակ»

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում անդրադարձել է գործարար Սամվել Կարապետյանի դեմ հարուցված քրեական գործին։

Նրա խոսքով՝ Սամվել Կարապետյանի դեմ քրեական գործը մի քանի օրվա ընթացքում է «սարքվել»՝ նրան կալանքի տակ պահելու նպատակով։

«Փաշինյանը գեներատորների հարցը սարքեց՝ Կարապետյանին կալանքի տակ պահելու համար»,- ասել է նա: