Բելառուսը նախատեսում է անցկացնել ամբողջ բանակի մարտական պատրաստվածության ստուգում՝ մինչև զորահավաքը ներառյալ։
Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Ես արդեն խոսել եմ ժողովրդին մատչելի լեզվով. բանակը կարիք ունի վերակազմավորման, ժամանակը եկել է։ Ամբողջ բանակը։ Մենք կստուգենք բոլորին։ Մինչև զորահավաքը ներառյալ», – ասել է նա։
Լուկաշենկոն հավելել է, որ երկիրը «պատրաստվում է պատերազմի, որպեսզի այն տեղի չունենա»։

Բաց մի թողեք
Նպատակը չպետք է լինի նախկին պաշտոնյաների հարստությունը հրապարակայնորեն ցուցադրելը
ԱՄՆ-ը Հարավային Կովկաս է գալիս ում շահերը պաշտպանելու համար
Հայաստանի առաջին կիսամյակի արդյունքը հաղթական չէ ամենևին