Վճռաբեկ դատարանը մերժել է Գորիսի առաջիկա ընտրություններում ՔՊ համայնքապետի թեկնածու Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու Գլխավոր դատախազության բողոքը, որոշումն արդեն օրինական ուժի մեջ է մտել, «Հրապարակ»-ին տեղեկացրին դատարանից։
Վճռաբեկ դատարանը դատախազության բողոքը չի ընդունել վարույթ, հետեւաբար օրինական ուժի մեջ է մտել Վերաքննիչ դատարանի որոշումը։
Հիշեցնենք, որ պրոբացիայի ծառայությունը դիմել էր Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով Առուշանյանի նկատմամբ սահմանված պատիժը փոխարինել ազատազրկմամբ, սակայն առաջին ատյանի դատարանը մերժել էր միջնորդությունը։ Դատախազությունը որոշումը բողոքարկել էր Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարան, որն անփոփոխ էր թողել դատարանի ակտը: Իսկ Վճռաբեկ դատարանի վերջին որոշմամբ դատական գործընթացն, ըստ էության, ավարտվեց:

Բաց մի թողեք
Առաջարկում եմ ձևավորել պատվիրակություն եւ մեկնել Բաքու․ Աղվան Վարդանյան
Կալանքից ազատեք Վարդան Ղուկասյանին ու գնանք նոր ընտրության. թեժ փոխհրաձգություն՝ Գյումրու ավագանու նիստում
Ի՞նչ է իրականում պատահել Ազատ գյուղի զինվորական կացարանում, ի՞նչ դեպքեր են նախորդել ողբերգությանը