Ընտրարշավը թեժանում է այն բանից հետո, երբ նախարարներից մեկը նախազգուշացրել է, որ ընտրություններից հետո քաղաքական անկայունությունը կարող է հանգեցնել Թուրքիայի հարձակմանը։
Հունաստանի գլխավոր ընդդիմադիր ուժը՝ սոցիալիստական PASOK կուսակցությունը, կոշտ քննադատության է ենթարկել կառավարությանը այն բանից հետո, երբ նախարարներից մեկը հայտարարել է, թե Թուրքիան կարող է հարձակվել, եթե 2027 թվականի ընտրությունների արդյունքում կայուն կառավարություն չձևավորվի։
Աթենքում լարվածությունն արդեն իսկ մեծ է՝ ընդառաջ 2027 թվականի գարնանը սպասվող ընտրություններին, քանի որ հարցումները ցույց են տալիս, որ վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի գլխավորած իշխող «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունը դժվարանում է ապահովել միանձնյա կառավարման համար անհրաժեշտ բացարձակ մեծամասնությունը։
Միցոտակիսը բազմիցս պնդել է, որ Հունաստանին կայուն կառավարություն է անհրաժեշտ, հատկապես հաշվի առնելով, որ 2027 թվականի հուլիսին երկիրը ստանձնելու է ԵՄ Խորհրդի նախագահությունը։
Սակայն արդարադատության նախարար Յորղոս Ֆլորիդիսն ավելի հեռուն է գնացել՝ հայտարարելով, որ հաջորդ ընտրությունները «կտրուկ երկընտրանքի» առջև կկանգնեցնեն երկիրը։
«Չկասկածեք՝ եթե երկիրը մնա առանց կառավարման, սահմանից այն կողմից ներխուժումն անխուսափելի կլինի», – ասել է Ֆլորիդիսը՝ նկատի ունենալով հարևան Թուրքիան։
Եվրոպայի հարավ-արևելքում խաղաղությունը մազից է կախված
«Դուք «Միցոտակիս կամ քաոս» կարգախոսից անցել եք «Միցոտակիս կամ Էրդողան» տարբերակին», – ասել է PASOK-ի առաջնորդ Նիկոս Անդրուլակիսը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահին և մեղադրելով վարչապետին ընտրությունները որպես «խաղ» դիտարկելու մեջ, ինչը վնասում է ազգային շահերին։
Միցոտակիսը կոչ է արել իր քաղաքական մրցակցին զերծ մնալ արտաքին քաղաքականության հարցերը ներքաղաքական բանավեճի մեջ ներքաշելուց։
«Դա խորը անպատասխանատվության դրսևորում է։ Մինչդեռ մյուս կողմում իրավիճակը նույնն է։ Թուրքիայում ընտրությունները նախատեսված են 2028 թվականին, սակայն երկրի Սահմանադրությունն արգելում է գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար նախագահական երրորդ ժամկետը։
Դա հնարավոր կլիներ միայն արտահերթ ընտրությունների նշանակման դեպքում։
«Ընտրությունները մոտենում են, և ես մեզ հաջողություն եմ մաղթում»,- այս շաբաթ հայտարարել է Էրդողանը. նրա այս խոսքերը լայնորեն մեկնաբանվել են որպես արտահերթ քվեարկության կոչ։
Տեղական իշխանամետ լրատվամիջոցները զգալիորեն ավելացրել են այն թեմայի լուսաբանումը, որը նրանք անվանում են Թուրքիայի ռազմավարական «շրջափակում»՝ Հունաստանի և Իսրայելի միջև զարգացող ռազմական համագործակցության հետևանքով։
Ակնարկելով Իսրայելին՝ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը նույնիսկ խորհուրդ է տվել Հունաստանին չդառնալ գործիք «նրանց ձեռքին, ովքեր ցանկանում են ապակայունացնել տարածաշրջանն ու այն քաոսի մեջ ներքաշել»։

Բաց մի թողեք
Հարավային Կորեան քայլեր է ձեռնարկում՝ միանալու ԵՄ անվտանգ արբանյակային համակարգին
Պետք չէ Հայաստանին դնել ԵՄ կամ ՌԴ արհեստական ընտրության առաջ․ գերմանացի պատգավոր. Լուսանկար
Թուրքիան և Իսրայելը «քարկոծում» են միմյանց․ Անկարան դիմել է ՄԱԿ-ի ԱԽ-ին