Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այս պահին կառավարությունը տեղեկություններ կամ ազդակներ չունի գազի սակագնի հնարավոր բարձրացման վերաբերյալ։
Լրագրողների հետ զրույցում վարչապետը նշել է, որ ներկայումս գազի գնի թանկացման սպասումներ չկան, սակայն կառավարությունը քննարկում է նաև հնարավոր փոփոխությունների դեպքում իրավիճակը կառավարելու տարբերակները։
Փաշինյանի խոսքով՝ նման զարգացումների համար իշխանությունները դիտարկում են տարբեր հնարավոր սցենարներ և փորձում են նախապես գնահատել դրանց հետևանքներն ու անհրաժեշտ քայլերը։

Բաց մի թողեք
Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին․ Տեսանյութ
Հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը
Հայաստանում կրկին տեղի կունենա «Աղոթքի նախաճաշ»