«Բարի գալուստ նիկոլական Հայաստան»,- ֆեյսբուքյան եթերում Մարտունուց ժողովրդին դիմեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Նա նշեց, որ այսօր ընթացող ՏԻՄ ընտրություններում ամենատարածված խախտման պատճառն այն է, որ ամռանը ՔՊ-ականները «ոտքի վրա» օրենք ընդունեցին, որով ընտրության իրավունքից զրկեցին հայաստանը որոշ ժամանակով լքած քաղաքացիներին;
Պատգամավորը նկատեց, որ արտագնա աշխատանքով ապրող Մարտունու տարածաշրջանում նրանց թիվը տասնյակ հազարների է հասնում;
«Մարտունու տարաշարժջանում այս ընտրություններում 20 հազար ընտող իրավունք չի ունեցել ընտրություններին մասնակցել…
Նիկոլական Հայաստանում էր միայն հնարավոր ՀՀ քաղաքացիներին տեսակավորել ու հազարավոր մեր հայրենակիցների զրկել ընտրական իրավունքից…
Ով վերջին 1 տարվա ընթացքում որոշակի ժամանակող չի եղել Հայաստանում զրկվել է ընտրելու իրավունքից.
Այսպես, ոտքի վրա, խորհրդարանական ընտրություններից հետո ՔՊ-ն փոխեց օրենքը, որպեսզի հետագայում ամրագրի ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիներին զրկելն ընտրություններին և հանրաքվեին մասնակցելու հնարավորությունից»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Բաց մի թողեք
Բաքուն Անկարայից պահանջում է չմիջամտել երկրի ներքին գործերին
Ով է ՀՀ անցած ադրբեջանցին. ինչ է սպասվում նրան
Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարար. Լուսանկար