Այսօր Թեհրանում տեղի է ունեցել չափազանց նշանակալի իրադարձություն։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Այսպես կոչված, «իսլամական ՆԱՏՕ»-ի կամ «Մեքքայի դաշինքի» պետությունների ներկայացուցիչները ժամանել են Թեհրան բանակցելու իրանական կողմի հետ։
Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարը, Պակիստանի բանակի հրամանատարը և Թուրքիայի Ազգային հետախուզության կազմակերպության ղեկավարը բանակցում են Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի հետ։
Հանդիպումից մանրամասներ առայժմ գրեթե հայտնի չեն, սակայն պարզ է մի բան՝ դատելով մասնակիցների կազմից, այն ունի հիմնականում անվտանգային-ռազմական հարցերի լայն շրջանակ, որոնք դաշինքի ներկայացուցիչների կարծիքով լուծելի են միայն Թեհրանի հետ բանակցելու ճանապարհով։
Ըստ էության, Իրանի դեմ Սաուդյան Արաբիային պաշտպանելու նպատակով ստեղծված դաշինքի ներկայացուցիչները կարծում են, որ ավելի անվտանգ է Թեհրանի հետ պայմանավորվելը, քան հակամարտելը, և սա Իրանի տարածաշրջանային հզորության և առաջնորդության անուղղակի, սակայն փաստացի ճանաչում է»։


Բաց մի թողեք
Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 27-րդ տարելիցն է
Այդ հայտարարությունն առաջին հերթին ուղերձ է Թուրքիային ու Ադրբեջանին
Ուրեմն ո՞վ եք դուք, լռող–հաշտվողներ՝ անարմատ, անհող, անհիշողություն, անհիշատակ․․․