31/10/2026

EU – Armenia

Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել

Հոկտեմբերի 23-ին հաստատվել է Դիլիջան-Սեւան ավտոմոբիլային նոր թունելի կառուցման ծրագիրը, նախագծային աշխատանքներն ավարտված են։

Հրապարակ թերթը գրել է․ Վրաստան ուղեւորափոխադրումներ կատարող հայ վարորդներն ասում են, որ մինչ Հայաստանում տարիներով քննարկվում է Դիլիջան-Սեւան նոր թունելի կառուցման ծրագիրը, հարեւան Վրաստանում՝ Թբիլիսի-Բաթումի ավտոճանապարհին կարճ ժամկետում 18 նոր թունել է գործարկվել։

Դիլիջան-Սեւան թունելում կիսախավար է, իսկ Բաթումիի ճանապարհի թունելներում այնքան լուսավոր է, որ մեքենաները դրանցում գտնվելիս անջատում են լուսարձակները։