31/10/2026

EU – Armenia

Սահմանամերձ Ոսկեպարը զրկված է բուժկետից

2 ամիս է, ինչ սահմանամերձ Ոսկեպար գյուղը զրկված է գյուղի բուժկետի ծառայություններից։ Գյուղի բուժքույրը վերցրել է 2 տարվա արձակուրդը եւ երեխաների հետ տեղափոխվել Վանաձոր, որտեղ բնակարան ունի։

Գյուղի բնակիչները կարծում են, որ բուժքույրը արձակուրդից` Վանաձորից չի վերադառնալու, քանզի այնտեղ կարի ֆաբրիկաներից մեկում աշխատանքի է անցել։ Ոսկեպարի բուժկետի բուժքրոջ աշխատավարձը բարձր չէ՝ 92 հազար դրամ։

Բուժկետի բուժքույր (միջին բուժաշխատող) աշխատելու համար պարտադիր պահանջվում է ՇՄԶ (Շարունակական մասնագիտական զարգացման) կրեդիտային միավորներ, Ոսկեպարում բուժքույրական կրթություն ունեցողներ կան, սակայն նրանք չունեն կրեդիտային միավորներ։

Հայտնի չէ, թե ինչպես է լուծվելու բուժքրոջ թափուր հաստիքի հարցը: