Նոյեմբերի 3-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21։10-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին, Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass» մակնիշի, «Opel Zafira» մակնիշի, «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենաները և կցորդիչով բեռնատարը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 9 հոգի տեղում մահացել են, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով բեռնատարն ու «Opel Zafira»-ն դուրս են եկել երթևեկելի գոտուց, կոտրել մի քանի ծառեր և հայտնվել բնակչի հողամասում։ Բեռնատարը գլխիվայր շրջվել է, և այն բարձված է եղել եգիպտացորենով։



Բաց մի թողեք
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին սպասարկող «Mercedes»-ը անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնի. Լուսանկար
Հալաբյան փողոցում հայտնաբերված Սոսեն դեռ մանկատանն է․ կենսաբանական ծնողները չեն հայտնվել
Արմավիրում «Լադա»-ն բախվել է քարերին ու հայտնվել բնակչի տան մուտքի մոտ․ կա վիրավnր. Լուսանկար