27/11/2026

EU – Armenia

ԵՄ 3 երկիր մերժել է Կիևի համար 45 միլիարդ եվրոյի լրացուցիչ ֆինանսավորումը

«ԵՄ 3 երկիր մերժել է Ուկրաինային 2027 թվականի համար 45 միլիարդ եվրոյի լրացուցիչ ֆինանսավորման տրամադրումը, և այս հարցի վերաբերյալ որոշումը հետաձգվել է մինչև դեկտեմբեր»։

Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան ԵՄ գագաթնաժողովի ամփոփիչ մամուլի ասուլիսում։

«ԵՄ անդամ 24 երկիր աջակցեց Եվրոպական հանձնաժողովի առաջարկին՝ Ուկրաինային լրացուցիչ 45 միլիարդ եվրո ֆինանսավորում տրամադրելու վերաբերյալ: Դրանցից մեկը՝ Բուլղարիան, կաջակցի միայն այս ֆինանսավորման ոչ ռազմական բաղադրիչին, որը կհատկացվի այն տարածաշրջաններին, որտեղ ապրում են նրանց ազգային փոքրամասնությունները»,- ասել է Կոշտան:

Հունգարիան, Չեխիան և Սլովակիան, որոնք նախկինում հայտարարել էին, որ չեն աջակցի այս ծրագրին, գագաթնաժողովում չեն փոխել իրենց դիրքորոշումը: