ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովն այս շաբաթ հավանություն է տվել 2025 ֆինանսական տարվա Արտաքին գործառնությունների օրինագծին:
Դրանով Հայաստանին տրամադրվում է «առնվազն 65 միլիոն դոլար՝ շարունակելու բարեփոխումների իր ջանքերը և եվրաատլանտյան ինտեգրումը»։
Մայիսի 3-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 66 անդամ նույն պալատի հատկացումների հանձնաժողովի ղեկավարներին կոչ էին արել 200 միլիոն դոլար հատկացնել արցախցի փախստականներին, ընդլայնել ԱՄՆ ռազմական օգնությունը Հայաստանին, ամբողջապես դադարեցնել ռազմական և անվտանգային աջակցությունն Ադրբեջանին և ուսումնասիրել Ադրբեջանի ռազմական հանցագործների նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցը։


Բաց մի թողեք
Ռումինիան Ռուսաստանին է մեղադրում նավի վրա իրականացված նոր մահաբեր հարձակման համար
Բերնհեմը բաց է թողնում ԵՄ-ում ազատ տեղաշարժի վերականգնման հնարավորությունը
Ֆրանսիայում լարվածությունը սրվում է՝ երթերի ավարտին զուգընթաց