Հուլիսի 29-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
«Mercedes» մակնիշի բեռնատարն Աճառյան փողոցում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հարևանությամբ, վարերթի է ենթարկել 3 հետիոտնի։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածներից 2-ը տեղում մահացել են, 1-ը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քերական վարույթ, որտեղ էլ պարզվելու են վարորդի, մահացածների և վիրավորի ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորը նրանց որդին է։
Բաց մի թողեք
Ավտովթար՝ Երևանում․ կա տուժած. Լուսանկար
Սպասվում են նաև տեղումներ․ ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
2025 թ․-ին ԼՂ-ից տեղահանվածների համար սոցիալական աջակցության նոր ծրագիր կգործի