«Հանրապետական շտապօգնության ծառայություն» ՓԲԸ տնօրեն Սահակ Հակոբյանին մեղադրանք է ներկայացվել կաշառք ստանալու համար:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին տեղեկությունն այն մասին, որ Հակոբյանին մեղադրանք է ներկայացվել կոմիտեում քննվող վարույթի շրջանակում՝ զորակոչիկին բժշկական կեղծ ախտորոշման հիմքով պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու դիմաց առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:
Նշենք՝ բացի տնօրենից, մեղադրյալի կարգավիճակ ունի ևս երեք անձ, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:


Բաց մի թողեք
Դատախազությունը «Երևանի թիվ 7 շուկա» ՍՊ ընկերության օտարման գործընթացում խախտում է հայտնաբերել
Երևանում հնչել է կրակոց, փրկել են Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի տղայի կյանքը. Լուսանկար
ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել