«Արդեն 17 օր է, ինչ դադարեցվել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննած դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները, ու դատավորները մտահոգված սպասում են, թե համակարգը լքած դատավորի վարույթում գտնվող շուրջ 200 քրեական գործերը գործող դատավորների մեջ ում, ինչպես են բաշխվելու։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Ասել է թե՝ դատավորը 2 շաբաթից ավելի՝ է հեռացվել է համակարգից, սակայն նրա վարույթով անցնող անձանց ճակատագիրը դեռեւս օդից կախված է մնացել։
Նշենք, որ դատավորի լիազորությունները դադարեցվեցին, քանի որ արդարադատության նախարարության գնահատմամբ՝ Դանիբեկյանը կոպիտ անփութությամբ խախտել է դատավորի վարքագծի կանոնները, որի հետևանքով ամբաստանյալները, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը, ազատվել են պատասխանատվությունից՝ հանցանքի վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով»:
Բաց մի թողեք
«Դոմփել» բառի համար էլ է Փաշինյանը պարզաբանումներ ուղարկել ԿԿ հանձնաժողովին
Ծերուկն անկառավարելի է դարձել. Անդրանիկ Քոչարյանն ընդդեմ ՔՊ խմբակցության
Նիկոլ Փաշինյանը քասթինգ է հայտարարել ՀԷՑ–ի պետական կառավարչի տեղի համար