Օգոստոսի 4-ի երեկոյան Խոր Վիրապի տարածքում կրակոցներ են հնչել եւ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն 33-ամյա Վ.Բ-ին կրծքավանդակի աջ կեսի գնդակային թափանցող վիրավորում, թոքի վնասումով, հեմոպնևմոթորաքա աջից» ախտորոշմամբ տեղափոխել են հիվանդանոց։
Դեպքի վայր են շտապել իրավապահները ու պարզել են,որ օգոստոսի 4-ին գ.Փոքր Վեդի, Մ.Հովհաննիսյան փողոցի հասցում գործող գարեջրատանը ծննդյան տարեդարձ է եղել, որտեղ մի խումբ երիտասարդներ վիճել են, որի ընթացքում Ա.Կ-ն օդամղիչ ատրճանակով կրակել է Վ.Բ-ի կրծքավանդակին, ինչի հետևանքով Վ.Բ-ն «կրծքավանդակի աջ կեսի գնդակային թափանցող վիրավորում, թոքի վնասումով, հեմոպնևմոթորաքա աջից» ախտորոշմամբ դիմել է «Էրեբունի» հիվանդանոց։

Բաց մի թողեք
Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 1 մլրդ 300 մլն դրամ, բանկի 2000 բաժնետոմս, անշարժ գույքեր
Ինչ մեղադրանքներով են ձերբակալվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները
Մեկնարկել է Սամվել Կարապետյանի գործով դատավարությունը