Oգոստոսի 5-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում:
ժամը 07:40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 123 կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչ 36-ամյա Սևակ Մ.-ի վարած «Mitsubishi» և Վայոց ձորի մարզի բնակիչ 34-ամյա Դավիթ Լ.-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 2 վարորդներն ու նշված ավտոմեքենաների ուղևորները՝ Վայոց ձորի մարզի բնակիչներ 59-ամյա Սոնա Օ.-ն, 30-ամյա Դավիթ Ա.-ն, 56-ամյա Գագիկ Հ.-ն, 23-ամյա Սյուզի Գ.-ն, 59-ամյա Գոհար Հ.-ն, 55-ամյա Անուշ Շ.-ն և 55-ամյա Սեդա Մ.ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայոց ձոր» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:







Բաց մի թողեք
Գերատեսչություններում շատերը նեղացել են ու անգամ բոյկոտել տարեվերջյան փարթիները
Տեսալուսանկարահանող տեխնիկական միջոցներ են տեղադրվել․ ՆԳՆ
Կարևոր է Վրաստան մեկնողների համար. փոփոխությունը ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից