Օգոստոսի 17-ին իրավապահները հարուցված քրեական վարույթի շրջանակներում Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Վահրամաբերդ բնակավայրի վարչական տարածքում գտնվող «Մարմաշեն» վանքի տարածքին հարակից հատվածում լրացուցիչ տեղազննութուն են կատարել, ինչի արդյունքում նշված վայրում հայտնաբերել են 2 ծալովի դանակ՝ բացված վիճակում:
Դեպքի վայրում աշխատել են նաև Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները:
Ոստիկաններն ու քննիչները ունեն հիմնավոր կասկածներ, որ օգոստոսի 9-ին նշված վայրում տեղի ունեցած սպանության ժամանակ հայտնաբերված դանակները հանցագործության գործիք են:
Ինչպես տեղեկացրել էինք, 2024 թվականի օգոստոսի 9-ին Վահրամաբերդ գյուղում տեղի էր ունեցել վիճաբանություն, որի հետևանքով կար մեկ սպանված և մեկ վիրավոր:
ՀՀ քննչական կոմիտեն դեպքի առթիվ հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ պարզվել են սպանության և սպանության փորձի հանգամանքները:






Բաց մի թողեք
Գերագույն հոգևոր խորհրդի 7 անդամի մեղադրանք է առաջարդվել. նրանք չեն կարող լքել երկիրը
Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը դատապարտվել է ազատազրկման․ կիրառվել է համաներում. Լուսանկար
Նոր մանրամասներ են հայտնի դարձել Գորիսի ողբերգական միջադեպից. Լուսանկար