Օգոստոսի 19-ի գիշերը սպասվող աստղագիտական ինքնատիպ իրադարձությանը՝ այսպես կոչված Գերլուսնի և Կապույտ լուսնի համադրությանը հնարավոր կլինի հետևել նաև Հայաստանի տարածքից:
Այս մասին հայտնում են Բյուրականի աստղադիտարանից։
Երևույթը տեսանելի կլինի Երևանի ժամանակով 22:26-ից։
Օգոստոսի 19-ին կսկսվի Երկրի բնական արբանյակի՝ էներգետիկ առումով ամենահզոր փուլերից մեկը՝ լիալուսինը։
Երկրագնդի և Լուսնի միջև միջին տարածությունը 384 400 կիլոմետր է, սակայն տարվա ընթացքում այն պարբերաբար փոխվում է: Լիալուսնի այն երևույթը, երբ Լուսինն առավել մոտ է երկրագնդին կոչվում է Գերլուսին: Այդ ժամանակ մեր մոլորակի լուսատու արբանյակը մոտ 7% մեծ և 16% վառ տեսք ունի: Գիտնականների հաշվարկներով՝ Գերլուսին երևույթը տեղի է ունենում մոտավորապես 3-4 տարին մեկ: Ընդ որում՝ այդպիսին է բոլոր լիալուսնիների գրեթե 25 տոկոսը: 2024 թվականին սպասվում է չորս Գերլուսին, որից առաջինը հենց օգոստոսի 19-ին է:
«Կապույտ լուսին»-ը իրականում լրացուցիչ լիալուսին է, որը տեղի է ունենում 2.5-3 տարին մեկ: Այդպիսին է լիալուսինների մոտ 3 տոկոսը:
Գերլուսնի և Կապույտ լուսնի համադրություն գրանցվում է մոտավորապես 10 տարվա պարբերականությամբ: Հաջորդ անգամ դա տեղի է ունենալու 2037 թվականի հունվարին և մարտին։


Բաց մի թողեք
Կարծես երեկ լիներ, երբ ծննդատնից դուրս էին գրում փոքրիկ Էլենին, իսկ այսօր նա արդեն հարսիկ է․ Անդրե. Լուսանկար
«Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. Լուսանկարներ
Naré-ն վերադարձել է հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական մրցանակը. Լուսանկարներ