ՀՀ արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը մեղավոր է ճանաչվել իրեն առաջադրված մեղադրանքում:
Այս մասին տեղեկացրեց ԲԴԽ մամուլի խոսնակ Մերի Գևորգյանը:
Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Տիգրան Դավթյանի նախագահությամբ, հրապարակել է այս գործով եզրակացությունը, ըստ որի՝ Անդրանիկ Փիլոյանը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, խարդախության և կաշառք ստանալու մեղադրանքներով։ Նրա նկատմամբ որպես այլընտրանքային միջոց կիրառված գրավի չափը թողնվել է անփոփոխ։
Պատժի հարցին դատարանը կանդրադառնա լրացուցիչ դատալսումների փուլում. առաջին նիստը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին։
Անդրանիկ Փիլոյանը ձերբակալվել է 2022 թվականի մարտի 30-ին կաշառքի բազմադրվագ գործի մեղադրանքով, իսկ հոկտեմբերի 7-ին նա 15 միլիոն գրավի դիմաց ազատ է արձակվել:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով /3 դրվագ/ (խոշոր չափերով կաշառք ստանալը): Ըստ մեղադրանքի՝ կաշառքի գործով հաստատված բազմաթիվ դեպքերում ներգրավված են արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, վերջինիս խորհրդականը, ինչպես նաև ԱԻ նախարարության 10-ից ավելի աշխատակիցներ, այդ թվում՝ տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ:

Բաց մի թողեք
Աննա Մկրտչյանի հայրը՝ Քասախ համայնքի նախկին ղեկավար Արա Մկրտչյանը, կալանավորվել է. Լուսանկար
Աննա Մկրտչյանի հայրը ձերբակալվել է․ քննվելու է կալանքի հարցը. Լուսանկար
Գողերը մտել են Քարդաշյանի տուն ու թալանել