«Ալեն Սիմոնյանը երեկ ԱԺ ամբիոնից կրկին «միացրեց հին սկավառակը» եւ խոսեց «նախկինների» կառուցած դղյակների մասին՝ չհիշատակելով իր ունեցվածքը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Սա եւս մեկ առիթ տվեց՝ հիշելու, թե ԱԺ նախագահ դառնալուց հետո ՀՀ երկրորդ պաշտոնյան ինչ ունեցվածք է կուտակել իր կամ իրեն փոխկապակցված անձանց անունով:
Գտել ենք Ալեն Սիմոնյանի կողմից շահագործվող դղյակը: Հիշեցնենք՝ մամուլը բազմիցս գրել է, որ Ալեն Սիմոնյանի մայրն ու եղբայր Կառլեն Սիմոնյանը 2020 թվականին` պատերազմից մեկ ամիս առաջ՝ օգոստոսին, Ջրվեժում եռահարկ առանձնատուն են ձեռք բերել 215 հազար դոլարով։ Գնելուց հետո` Սիմոնյանները շքեղ վերանորոգել են այն:
Թեեւ երեկ Ալեն Սիմոնյանը փորձում էր հերքել իր առնչությունը դղյակի հետ, այնուամենայնիվ, ապացուցող լուսանկարներ կան, որ Ալեն Սիմոնյանը փաստացի բնակվում է հենց Ջրվեժի առանձնատանը, որին կից տեղադրված է ոստիկանական պահակակետ, ուր շուրջօրյա հսկողություն է իրականացվում։ Կադրերում երեւում են նաեւ հենց Ալեն Սիմոնյանին սպասարկող ավտոմեքենաները:
Բացի Ջրվեժի առանձնատնից՝ Ալեն Սիմոնյանը 2022 թվականի ընթացքում բնակարան է ձեռք բերել Երեւանի Արշակունյաց պողոտայում կառուցվող Բյուրեղ բնակելի թաղամասում։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ Ալեն Սիմոնյանի՝ 2022 թվականի գույքի եւ եկամուտների տարեկան հայտարարագրից. 53 մլն 920 հազար դրամը նշված է որպես բնակարանի ձեռքբերման գործարքի արժեք։ Բնակարանի գնման համար Ալեն Սիմոնյանն ու իր կինը՝ Մարիամ Մարգարյանը, հիփոթեքային վարկ են վերցրել ՔՊ-ական գործարար պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկից». վարկի գումարը կազմել է 48 մլն 325 հազար դրամ:
Իսկ մինչ պաշտոնյա դառնալը Ալեն Սիմոնյանն ուներ ընդամենը 1 բնակարան»:
Բաց մի թողեք
ՔՊ-ականները ԱԺ-ում ծխում են չնախատեսված վայրում․ Լուսանկար
2026-ին վերարտադրվելու որեւէ շանս չունի եւ դրա համար պետք է դիկտատուրա հայտարարի․ Դանիելյան
Սրբազաններին կալանավորած դատավոր Մասիս Մելքոնյանի կարգապահական գործը կջրվի