Սեպտեմբերի 27-ին Երևանի Հերացի փողոցի «Արամե մյուզիք հոլ» ակումբում մի խումբ անձանց միջև վիճաբանություն ու ծեծկռտուք է տեղի ունեցել. հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 41-ամյա Մաքսիմ Վ․-ն:
Ոստիկանները ակումբում մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալում են Երևանի բնակիչներ 51-ամյա Դավիթ Մկրտչյանին, 51-ամյա Վահե Եսայանին, 32-ամյա Ալբերտ Արևշատյանին և 48-ամյա Արտաշես Աբրահամյանին։
Ոստիկանության կողմից բերման ենթարկվածներից Ա․ Արևշատյանը ձերբակալվել է: Նա ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչ Էդգար Արևշատյանի որդին է: Մյուս 3-ն ազատ են արձակվել:






Բաց մի թողեք
ՔԿ-ն հաստատեց՝ Արշակ Սրբազանի մասնակցությամբ տեսագրությունն իր հետ առնչություն չունի
Մանվել Գրիգորյանի դատավոր դուստրը մեղադրվում է լիազորությունները չարաշահելու և անարդար դատավճիռ կայացնելու մեջ․ Լուսանկար
Արթուր Սարգսյանն ազատ կարձակվի, նրա կարգավիճակը փոխվել է, գործը փլուզվել