Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կողմից տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթ է հարուցել։
«Հրապարակը» գրում է․ Խնդրո առարկան «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքով սահմանված հիմնադրամների տարեկան աուդիտի մրցույթն է: Ագրարային համալսարանի կողմից հայտարարված մրցույթին մասնակցելու համար դիմել է 2 ընկերություն՝ «ՊԻ ԿԱ ԷՖ աուդիտ սերվիսը» եւ «Փըրֆեքթ աուդիտը»: Եվ, կասկածելիորեն, հաղթող է ճանաչվել «ՊԻ ԿԱ ԷՖ աուդիտ սերվիս» ընկերությունը, որն ավելի բարձր գնային առաջարկ է ներկայացրել։
Մենք տեղեկացանք, որ Հայաստանի աուդիտորների եւ փորձագետ հաշվապահների պալատն Ագրարային համալսարանում աուդիտ իրականացնելու ժամանակ դադարեցրել է «ՊԻ ԿԱ ԷՖ աուդիտ սերվիս» ընկերության անդամակցությունը պալատին:
Բաց մի թողեք
Որոշել են մինչև վերջին մոհիկանը ոչնչացնել
2000 տոննան գերազանցող լոլիկի մթերումներ իրականացնող ընկերություններին պետությունն աջակցություն կտրամադրի. ո՞ր արտադրողներին բաժին կհասնի 150 մլն դրամը
Տեղակալներ, խորհրդականներ, մարզային տնօրեններ. ում է Ռոմանոս Պետրոսյանն ազատել ՀԷՑ-ում զբաղեցրած պաշտոններից