ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսնակ Մովսես Հարությունյանը, անդրադառնալով լրատվամիջոցներից մեկում հրապարակված լուրին, թե Սիմոնյանը ծաղրել ու ճնշել է պատգամավոր Հովիկ Աղազարյանին, «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.
«Hraparak.am կայքը (այսուհետ Heqiatasac.am) հերթական սուտն ու կեղծիքն է տարածել ԱԺ նախագահի մասին՝ գրելով, թե իբր Ալեն Սիմոնյանը սպառնացել, ծաղրել ու ճնշել է Հովիկ Աղազարյանին՝ նրան ասելով, որ իրեն դրել է կինոյի տղու տեղը։
Եվ որ ամենակարևորն է՝ հարգարժան կայքն իր այդ սուտը վերնագրել է որպես էքսկլյուզիվ լուր։
Չնայած հա, համաձայն եմ, այն իրոք էքսկլյուզիվ է, բայց միայն ստի ու կեղծիքի համատեքստում»։
Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում Աղազարյանն ասել էր. «Ես կուզեի Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար, քան էն, ինչ արեց իմ գլխին ու ոնց խոսեց: Ուր էր թե վիրավորանք աներ, պատասխանը ստանար, ճնշել է ինձ ուրիշ իմաստով»:
Այս հայտարարությունից հետո Աղազարյանը պարզաբանել էր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում արտահայտած միտքը՝ նշելով.
«Ես Ալեն Սիմոնյանից վիրավորված չեմ, շատ շնորհակալ եմ իր մարդկային, էմոցիոնալ արտահայտությունների համար: Երբ որ ես ասացի, որ ավելի լավ էր՝ ինձ սպառնար, որովհետև էդ դեպքում ավելի հեշտ կլիներ ինձ համար պաշտպանվել: Պարոն Սիմոնյանը հոգեբանորեն, ընկերական իր խոսքերով ինձ ճնշեց: Եվ ես սա ասում եմ ամենայն ջերմությամբ: Երկրորդ դեպքն է եղել իմ ընկերներից, որ էդ ձևով ազդել են ինձ վրա, իմ ներաշխարհի վրա՝ միանգամայն դրական իմաստով: Էնպիսի վիճակում դրեց, որ ես շատ էի դժվարանում հակառակվել իր բերած փաստարկներին»:
Օրերս Հանրային ՀԸ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ինչպես ՔԿ նախկին նախագահ Արգիշտի Քյարմյանին է դիմել խնդրանքով, նույն կերպ և նույն պատճառաբանությամբ խնդրանքով դիմել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին։ Աղազարյանը, ի տարբերություն Զեյնալյանի, դեռ մանդատը վայր չի դրել:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 25-ին հանդիպել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ:
Բաց մի թողեք
Դուք շարունակում եք ապահովել կայուն և անվտանգ էներգամատակարարում. ՀԾԿՀ նախագահի ուղերձը
Մեր «Բոլերոն». վարչապետը բանտային օրագրից հերթական հատվածն է հրապարակել
«Բանտային օրագիր». I’m back