Միացյալ Նահանգները սկսել է Հայաստանում արևմտամետ կուսակցությունների «առաջխաղացումը»՝ 2026 թվականին հանրապետության ընտրություններում նրանց խորհրդարան դուրս բերելու նպատակով։
Այս մասին ասված է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (СВР) մամուլի բյուրոյի հայտարարությանմեջ:
Ըստ տեսքտի՝ այս կուսակցություններին, իր, հանձնարարված է լինելուՀայաստանի գործադիր իշխանության «ձեռքին խփել», եթե Վրաստանի կառավարության օրինակով նա որոշի առաջնահերթություն տալ ազգային շահերին, ավանդույթներին և արժեքներին։
Նոյեմբերի 7-ին Արտաքին հետախուզության ծառայությունը զեկուցել է, թե «ԱՄՆ Պետդեպարտամենտը սկսել է աշխատել Հայաստանում դեպի արևմտամետ զարգացման ձևաչափի վերջնական վերակողմնորոշման գործընթացն արագացնելու ուղղությամբ և համառորեն մղում է հանրապետությունը դեպի «ինքնաոչնչացում»»։
Այսպիսով, ռուսական կողմը համոզված է, որ Միացյալ Նահանգները նպատակ է հետապնդում ամբողջությամբ ենթարկեցնել Հայաստանը:

Բաց մի թողեք
Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Լուսանկար
Երնջատափի անտառների զովն ու արջերի առավոտյան լոգանքը Ապարանի ջրամբարում․ Տեսանյութեր
Ինչու է Պորտուգալիան կորցնում «իր փրկարարների մոտ կեսին» յուրաքանչյուր լողափնյա սեզոնին