Դյուսելդորֆում (Գերմանիա) սիրիացիները դուրս են եկել քաղաքի փողոցներ և տոնել զինված ընդդիմադիր խմբավորումների կողմից Հալեպ քաղաքի և այլ բնակավայրերի գրավումը։
Սոցցանցերը հայտնում են, որ սիրիացիների մասնակցությամբ ցույցեր են տեղի ունենում նաեւ եվրոպական այլ քաղաքներում։
Ամենայն հավանականությամբ, նրանք Ասադի ռեժիմի ընդդիմախոսներ են:
Հիշեցնենք, որ վերջին օրերին թուրքամետ զինյալները շարունակում են գրոհը կառավարական զորքերի դեմ՝ հընթացս գրավելով մի շարք բնակավայրեր, այդ թվում նաև՝ երկրի մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Հալեպը:






Բաց մի թողեք
Լատվիան ավարտել է Ռուսաստանի Դաշնության հետ սահմանին ցանկապատի կառուցումը․ Լուսանկար
Իրանում բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և բախումների. Լուսանկար
Պուտինը զորահավաք է հայտարարել՝ ազգային փոքրամասնություններին քշելու են պատերազմ