Դատական իշխանությունը տեղեկացնում է, որ Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է Արդարադատության նախարարության միջնորդությունը. դատավոր Գառնիկ Ստեփանյանին հայտարարվել է նկատողություն:
«Դատավորը, պարտավորություն ունենալով դատավճիռը հրապարակելուց հետո ոչ ուշ, քան հինգ օրում դրա պատճենը հանձնել մեղադրողին, չի կատարել այն, և ավելի քան մեկ տարի երեք ամիս անց է այն հանձնել առաքման:
Արդյունքում՝ դատավորի կողմից խախտվել են դատավարական իրավունքի վերաբերելի նորմեր, որոնք հանգեցրել են վարքագծի կանոնների խախտումների՝ առաջացնելով դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագծի դրսևորում»,- ասված է ԲԴԽ որոշման մեջ:


Բաց մի թողեք
Կաթողիկոսի և եպիսկոպոսների գործը կրկին մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին. Լուսանկար
Չաղ Ռուստամը 21 օրով մնաց կալանքի տակ. Լուսանկար
Ում և ինչու են փորձել սպանել Հոբարձիի հյուրատան մոտ․ սպանության նախապատրաստության և փորձի դեպք է բացահայտվել. Տեսանյութ