ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Ռուսաստանը վաղուց ոչ թե քողարկված, այլ բացահայտ պատերազմ է մղում ՆԱՏՕ-ի երկրների դեմ։
Գլխավոր քարտուղարն այդպիսի հայտարարություն է արել Բրյուսելում անվտանգության փորձագետների առջեւ ելույթի ժամանակ։ Ռյուտեն ընդգծել է, որ անհրաժեշտ է փոխել մոտեցումը և անցնել ռազմական մտածելակերպի, որպեսզի դաշինքը պատրաստ լինի հնարավոր հարձակումներին, ներառյալ, օրինակ, անօդաչու թռչող սարքերի օգտագործումը Եվրոպայում, գրում է BILD-ը։
ԵԱՀԿ զեկույցի համաձայն՝ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր Ռուսաստանը մոտ 150 հարձակում է իրականացրել ՆԱՏՕ-ի տարածքում։ Դրանք ներառել են կիբերհարձակումներ երկաթուղիների, հիվանդանոցների, GPS-ի և ջրամատակարարման համակարգերի վրա: Զեկույցում խոսվում է նաև հաքերային հարձակումների, դիվերսիայի և ռազմական օբյեկտների ու ստորջրյա ենթակառուցվածքների դեմ ուղղված սպառնալիքների մասին։
Մոսկվային մեղադրում են նաև միգրացիոն ճգնաժամի, ԵՄ երկրների սահմաններն ապակայունացնելու, քարոզչության և ընտրություններին միջամտելու համար։
Բաց մի թողեք
Politico-ն բացահայտել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային օգնության դադարեցման մանրամասները
Նոր բախում Թրամփի և Մասկի միջև․ Մասկը սպառնում է Հանրապետականներին, Թրամփը՝ Մասկին
Վաշինգտոնը կրճատում է ռազմական օգնությունը Ուկրաինային, երկարաձգում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները