Պատգամավոր Հակոբ Ասլանյանը, որին մի քանի ժամվա մեջ ՔՊ-ն ափալ-թափալ հեռացրեց խմբակցությունից՝ իր ընկեր Հովիկ Աղազարյանին աջակցող հայտարարություն անելու համար, մեր տեղեկություններով, որոշել է ընկերոջ ճանապարհով գնալ` չհանձնվել եւ չհանձնել մանդատը։
«Հրապարակը» գրում է․ Ավելին, մեր աղբյուրներն ասում են, որ Ասլանյանը հնարավոր է նոր հայտարարություն անի՝ պարզաբանելով, որ իր, այսպես կոչված, զղջման տեքստը, որը հրապարակեց նույն օրը՝ ասելով, թե էմոցիոնալ հայտարարություն էր, հետ է վերցնում իր խոսքերը, միտումնավոր է հրապարակել, որ ցույց տա, թե թիմն իր հայտարարությունից հետո ինչ ճնշումներ է գործադրել:
Ոմանք ուղղակի նախատել են, ոմանք, մասնավորապես՝ Մխիթար Հայրապետյանը, հորդորել են զղջման տեքստ հրապարակել։ Ասլանյանը պնդելու է, որ ինքն իրականում չի զղջացել եւ միտումնավոր է հրապարակել ԲՏԱ նախարարի հետ ֆեյսբուքյան չաթը, որ ցույց տա, թե ինչպես է իր վրա գրոհում իրեն դեմոկրատ հռչակած թիմը։
Բաց մի թողեք
Նախկին ՀՀԿ-ական, հիմա ՔՊ-ական Պապոյանը, որ 4 տարում 2 տուն է գնել, 1992 թ. «Ժիգուլի» ունի, բայց աղմկում է․ Լուսանկար
200 մլն դրամ՝ «Սեւան Ստարտափ Սամմիթ 2025»-ի համար. ինչ ծախսեր են արվել․ Փաստաթղթեր
Մեծ խաղը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում»