Տևական ժամանակ է, ինչ տեղեկություններ են շրջանառվում, որ իշխանության ներսում ակտիվորեն քննարկվում է ռուսական ալիքները Հայաստանի մուլտիպլեքսից հեռացնելու հարցը:
«Փաստ» օրաթերթը գրում է. Ավելին, այս մասին բաց տեքստով դեռ գարնանը հայտարարել էր ԲՏԱ նախարարը, սակայն ամեն ինչ ավարտվել էր «պարտքային» շղարշով մասնակի, ժամանակավոր սահմանափակումներով:
Քպամերձ մեր աղբյուրները հայտնում են, որ Փաշինյանի իշխանությունը այս հարցում, կարծես, վերջնական որոշում ունի, այն է՝ Հայաստանում վերջնականապես եթերազրկել ռուսական հեռուստաալիքները։
Գործընթացն, ըստ մեր աղբյուրի, կսկսվի արդեն հունվարից։ Ի դեպ, կան տեղեկություններ, որ իշխանությունները փորձում են իրավական «լազեյկաներ», տարբերակներ գտնել «արտամուլտիպլեքսային» ռուսական ալիքների, հատկապես, այսպես կոչված, «տեղեկատվականքաղաքականների» հեռարձակումը ևս սահմանափակելու համար:
Բաց մի թողեք
Սիսեռով հեղաշրջում՝ համարել են ահաբեկչության նախապատրաստություն
Նույն հաջողությամբ նա կարող էր, ասենք, սիրել ձի վարել, ու վաղն իրեն բռնեին ասեին՝ այդ ձիով պատրաստվում էիր մարդկանց տրորել
Եվ այսպես. մի քայլ էլ արեցինք դեպի պետության ոչնչացում