«ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբան Հակոբ Ճարոյանը պատրաստվում է հաղորդում ներկայացնել դատախազություն` Քննչական կոմիտեի նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանի եւ ՊԵԿ նախկին ղեկավար Ռուստամ Բադասյանի մասին՝ շորթում իրականացնելու մեղադրանքով։
«Հրապարակ» թերթը գրել է․ Դեռ հոկտեմբերի վերջին դատախազությունը հայտնեց, որ վարույթ է նախաձեռնվել ԱԺ լսումների ժամանակ Քյարամյանի հնչեցրած հայտարարության մասով, թե իրեն միջնորդել են Աղազարյանի ավտոներկրող որդու նկատմամբ հարուցված քրգործի հետ կապված:
Աղազարյանը հերքել էր դա՝ պահանջելով միջնորդների անունները հրապարակել։ Լսումներից 2 շաբաթ անց վարույթ հարուցվեց` Ճարոյանի դիմումի հիման վրա, սակայն այդ գործով որեւէ տեղաշարժ չկա` ո՛չ պատգամավորին է մեղադրանք առաջադրվել՝ հովանավորչության համար, ո՛չ ՔԿ նախկին ղեկավարին՝ սուտ մատնության:
Մինչդեռ, եթե Աղազարյանի գործողություններում հանցակազմ լիներ, կհարուցվեր, որ Նիկոլ Փաշինյանի իղձը կատարվեր, եւ մանդատը խլելու գործընթացն ավարտին հասցվեր: Իսկ դա նշանակում է, որ այն հայտարարությունները, թե Քյարամյանն ու Բադասյանը կալանքն օգտագործում են որպես ճնշման միջոց, որ ավտոներկրողները հրաժարվեն ԱԱՀ-ից, որը պետք է վերադարձնեին նրանց, հիմնավոր էին»։
Բաց մի թողեք
Սիսեռով հեղաշրջում՝ համարել են ահաբեկչության նախապատրաստություն
Նույն հաջողությամբ նա կարող էր, ասենք, սիրել ձի վարել, ու վաղն իրեն բռնեին ասեին՝ այդ ձիով պատրաստվում էիր մարդկանց տրորել
Եվ այսպես. մի քայլ էլ արեցինք դեպի պետության ոչնչացում