«Հայաստանի Հանրապետության առջև ծառացած սպառնալիքներին դիմակայելու համար կենսական նշանակություն ունի կառուցողական երկխոսությունը քաղաքական ուժերի միջև: Մինչդեռ, նողկալի է ՀՀ օրենսդիր մարմնում ծավալվող դիսկուրսը»:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը՝ շարունակելով. «Մեկ առիթով նման գրառում արել եմ և կրկնվեմ՝ Հայաստանի համար 2020 թ.-ի Արցախյան պատերազմից հետո ոչ այնքան նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարութունն է եղել արհավիրք, որքան ներկայիս օրենսդիր մարմնի պատկերը:
Ցանկացած արտաքին սպառնալիք հաղթահարելի է, եթե կա ներքին կոնսոլիդացիա»:


Բաց մի թողեք
«Կիրանցը գոհ է, դուք էլ թափով հանձնեք ձեր տները»․ սա՞ չէ ձեր նպատակը
Այս ընտրությունների արդյունքները չեն կարող վկայել ժողովրդավարության մասին
Մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ