Ստվերային շրջանառության դեմ ՊԵԿ-ն այսուհետ նոր միջոցներ կկիրառի։ Այդ մասին Կառավարության այսօրվա նիստում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
Նրա խոսքով՝ շրջանառության հարկ վճարողներն այսուհետ կունենան հարկային գործակալի պարտականություն, այսինքն՝ պարտավոր կլինեն ֆիզիկական անձանցից գնումների դեպքում էլ եկամտային հարկ վճարել. «Ներդնում ենք հատուկ փաստաթղթավորման կարգ, որ մարդիկ էլեկտրոնային համակարգով հաշվառում անեն ու որոշակի ինֆորմացիա ներկայացնեն»։
ՀՀ կառավարության որոշմամբ ներդրվում է փաստաթղթավորման նոր կարգ, ըստ որի՝ ֆիզիկական անձից ձեռքբերումներ կատարելիս անձինք պարտավոր են էլեկտրոնային համակարգով որոշակի հաշվառում վարել՝ նշելով մի շարք տեղեկություններ։
«Նախագծով առաջարկվում է կարգավորել փաստաթղթերի դուրսգրման դեպքերը, կարգը և ժամկետները։ Ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթղթերը դուրս են գրվում ձեռքբերող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից հարկային մարմնի էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի համակարգի (e-invoicing) միջոցով` էլեկտրոնային եղանակով:
Փաստաթղթում պարտադիր ներառվում են դրա վավերապայմանները, ապրանքի անվանացանկն ու քանակը, միավորի գինը, ընդհանուր արժեքը, ապրանք մատակարարող ֆիզիկական անձի, ինչպես նաև ձեռք բերող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ տվյալները»,- ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը
ՊԵԿ ղեկավարը մանրամասնել է, որ այս կարգավորումը վերաբերում է և՛ ռեզիդենտ, և՛ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ձեռքբերումներին, և շրջանառության հարկով աշխատող տնտեսվարողներին։
Բաց մի թողեք
Դեկտեմբերի 12-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. Անկում
Դեկտեմբերի 11-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. Ռուբլին ու դոլարը էժանացել են
Տրանսպորտի գների փոփոխության հետևանքով գնաճը կարող է մինչև 0.5 տոկոս կազմել. Գալստյան