«Հայտարարագրման միջոցով փորձում են վերահսկողություն սահմանել յուրաքանչյուր քաղաքացու վրա, ոչ միայն տեղեկատվական իշխանություն են ունենալու՝ մուտք գործելով ձեր տներ, ոչ միայն անվտանգային խնդիրներով են ճնշելու, զրկելու են քաղաքացիական բոլոր իրավունքներից, այլ նաև տնեսական իմաստով թույլ չեն տալու գաղտնիություն պահել իր սեփական փոքրիկ տարածքում»։
Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին, ուղիղ եթերով հայտարարեց «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանը։
«Մուտք են գործելու մարդկանց բանկային հաշիվներ, փորձելու են վերահսկողություն սահմանել, բոլոր առումներով բռնաճշնելու են»,–հավելեց նա։
«Ես ուխտել եմ, որ տավուշյան արհավիրքը, որը վերաբերում է ամբողջ ՀՀ-ին, պիտի դառնա չարիքի իշխանության գերեզմանափորը»,- ֆեյսբուքյան եթերում հայտարարել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ հավելելով, որ առաքելությունը շարունակելու են մինչև վերջ։ «Ինչքան էլ չարիքի ահաբեկչական տեղեկատվական արշավը լինի մեր դեմ, իմ անձի դեմ, ոչ մի արժեք չունի այն արդարության ու ճշմարտության համար պայքարում, որին մենք լծված ենք»,- նշել է նա։
«Այո՛, մենք դուրս ենք գալու հրապարակներ, լինելու ենք փողոցներում, ամեն տեղ, որտեղ պահանջված է, որովհետև դա անհրաժեշտություն է։ Մի փոքր ժամանակ ևս ու իրականացնելու ենք այդ անհրաժեշտությունը։ Ինչ կերպով, ինչ եղանակով, կիմանաք»,- հավելել է Սրբազանը։
Բաց մի թողեք
Ուզում եք Պեպսիի խցանի տակ թաքնվեք, ուզում եք «Զինեբոյի» երգչի՝ ձեր ականջները մեծ են ու ճանաչելի. Լուսանկար
Այդ թեզը տարածող գործիչները մատնում են ընտրությունները կեղծելու այն եղանակները, որոնք տարիներ շարունակ կիրառել են իրենք․ պատասխան Մարտուն Գրիգորյանին
… եթե դուք անում եք ճիշտ նույն բանը, ինչ անում էին «նախկինները»