Այսօր՝ փետրվարի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։
Ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրիից Հովիտ գյուղ տանող ավտոճանապարհին ավտոմեքենան է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Գյումրու հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գյումրի-Հովիտ երթուղին սպասարկող «ГАЗель» մակնիշի ավտոմեքենայում։
Հրշեջ_փրկարարները մարել են կրակը և տեղում իրականացրել հերթապահություն։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Ախուրյանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Ախուրյանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է «ԳԱԶել»-ի վարորդի ինքնությունը։







Բաց մի թողեք
Սեպտեմբերից կներդրվի ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման նոր կարգ
Yandex Armenia-ն իրական ժամանակում ցույց կտա Երևանի ողջ վերգետնյա հանրային տրանսպորտի երթևեկությունը․ Լուսանկարներ
Երևանի բնակարաններից մեկում բռնկված հրդեհից տուժած քաղաքացին մահացել է