Արցախցիների պայքարին ի պատասխան՝ սոցապնախարարը հանրահավաքից մեկ օր անց պատասխանեց, որ 50 հազարների աջակցությունը չի շարունակվելու, եւ հորդորեց քաղաքացիություն ստանալ եւ աշխատել։
«Հրապարակը» գրում է․ Սակայն իշխանության բարձր օղակներում, ըստ լուրերի, քննարկվում է 40+10 հազար դրամի աջակցության շրջանակն ընդլայնելու հարցը: Ապրիլի 1-ից այդ նպաստը կստանան բացառապես թոշակառուները, անչափահասները եւ հաշմանդամները։ Բայց քննարկվում է նաեւ գործազուրկներին ու մինչեւ 150 հազար եկամուտ ունեցողներին ընդգրկելու հարցը։ Սպասելու են արցախցիների գործողություններին, հասկանան՝ մարո՞ւմ է ալիքը, թե՞ բորբոքվում` խոստացված մեկ շաբաթում։
Բանն այն է, որ մարտի 29-ին Ազատության հրապարակում բազմամարդ հավաք անցկացրած արցախցիները մեկ շաբաթ ժամանակ են տվել իշխանությանը՝ իրենց սոցիալական հարցերի եւ հատկապես՝ Արցախ վերադարձի խնդրով զբաղվելու համար: Եվ պահանջում են, որ ՀՀ գործիչները չգործածեն «Արցախի էջը փակված է» արտահայտությունը, որը փակում է իրենց վերադարձի ճանապարհը։
Անցած շաբաթվանից արցախցիները նաեւ նստացույց են հայտարարել ու Օպերայի մոտ վրան տեղադրել: Հայտարարված մեկշաբաթյա ժամկետը լրանում է մի քանի օրից: Ենթադրվում է, որ շաբաթ օրն անցնելու են կոնկրետ գործողությունների, եթե իշխանությունը մինչ այդ լուծումների տարբերակներ չներկայացնի։






Բաց մի թողեք
Վասիլիս Մարագոսը՝ ԵՄ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվելիք աջակցության մասին
Սամվել Բաբայանի և Արթուր Վանեցյանի քաղաքական համագործակցությունը դադարեցվել է
ՔՊ-ում հերթական սեքս սկանդալն է պայթել