Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեի արած հայտարարությունից հետո, թե վարորդական վկայականները համատարած կեղծ են, երեկ պարեկները ռեյդի են դուրս եկել։
«Հրապարակ» օրաթերթը գրել է․ Աջուձախ կանգնեցրել են վարորդներին, ստուգել վկայականները, տուգանել աննշան խախտումների համար։ Հատկապես ակտիվ են եղել մարզերում, օրինակ՝ Արարատ քաղաքում, որտեղ մշտապես 1-2 պարեկային մեքենա է հերթապահում, երեկ 5-6-ն էին։ Իրար հերթ չտալով` կանգնեցրել են մեքենաները, ստուգել։ ՆԳՆ-ից մեկնաբանություն խնդրեցինք․ «Օրենքով իրենց վերապահված լիազորությունների սահմաններում ոստիկանության ծառայողներն իրենց ծառայությունն են իրականացնում»։
Մեզ պատմեցին, որ վարորդական քննություններն են խստացրել անկախ նրանից՝ թեկնածուն պատրաստ է, թե ոչ, կտրում են, որ դատարկ բյուջեն լցնեն, քանի որ յուրաքանչյուր քննության մասնակցելուց անձը վճարում է անում. ինչքան շատ է քննություն հանձնում, այնքան շատ է վճարում:






Բաց մի թողեք
Վասիլիս Մարագոսը՝ ԵՄ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվելիք աջակցության մասին
Սամվել Բաբայանի և Արթուր Վանեցյանի քաղաքական համագործակցությունը դադարեցվել է
ՔՊ-ում հերթական սեքս սկանդալն է պայթել