Ապրիլի 11-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 19:50-ի սահմաններում Երևան քաղաքի Հր. Աճառյան և Կոտայքի մարզի Առինջ գյուղի Մ. Մաշտոց փողոցների խաչմերուկում բախվել են Շիրակի մարզի բնակիչ 33-ամյա Մերուժան Առաքելյանի վարած «Mercedes» մակնիշի, Գեղարքունիքի մարզի բնակիչ 39-ամյա Հայկազ Ջոմարդյանի վարած «Toyota» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 28-ամյա Արմեն Բալդրյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի կողմից վարորդներից Ա. Բալդրյանը տեղում բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնել։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կայքի տեղեկություններով, վարորդներից Հ. Ջոմարդյանը աշխատում է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության հատուկ նշանակության գումարտակի հրամանատար։
Բաց մի թողեք
#Ուղիղ․ Լարված իրավիճակ. ԱԱԾ-ն Արագածոտնի թեմի առաջնորդարանում է
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» է ահազանգել, որ սկսվել են հոգևորականների ձերբակալությունները
Հայտնի են հոգևորականների անունները, որոնք տարվել են քննչական բաժիններ